Рубрика: բնագիտություն

Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Рубрика: բնագիտություն

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

1.Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար , որովհետև   այն դեռ չէին հայտնաբերել։

2.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

3.Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Рубрика: բնագիտություն

Եվրասիա մայրցամաք

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝

  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկայի հաշվետվություն

  1. Մաթեմատիկա 16.12.2020
  2. Մաթեմատիկա 15.12.2020
  3. Մաթեմատիկա 14.12.2020
  4. Մաթեմատիկա 10.12.2020
  5. Մաթեմատիկա 09.12.2020
  6. Մաթեմատիկա 08.12.2020
  7. Մաթեմատիկա 07.12.2020
  8. Մաթեմատիկա 03.12.2020
  9. Մաթեմատիկա 02.12.2020
  10. Մաթեմատիկա 01.12.2020
  11. Մաթեմատիկա 30.11.2020
  12. Մաթեմատիկա 27.11.2020
  13. Մաթեմատիկա 24.11.2020
  14. Մաթեմատիկա 19.11.2020
  15. Մաթեմատիկա 18.11.2020
  16. Մաթեմատիկա 17.11.2020
  17. Մաթեմատիկա 12.11.2020
  18. Մաթեմատիկա 10.11.2020
  19. Մաթեմատիկա 09.11.2020
  20. Մաթեմատիկա 06.11.2020
  21. Մաթեմատիկա 02.11.2020-08.11.2020
  22. Մաթեմատիկա 28.10.2020
  23. Մաթեմատիկա 19.10.2020-23.10.2020
  24. Մաթեմատիկա 15.10.2020
  25. Մաթեմատիկա 12.10.2020
  26. Մաթեմատիկա 11.10.2020
  27. Մաթեմատիկա 10.10.2020
  28. Մաթեմատիկա 07.10.2020
  29. Մաթեմատիկա 06.10.2020
  30. Մաթեմատիկա 05.10.2020
  31. Մաթեմատիկա 01.10.2020
  32. Մաթեմատիկա 30.09.2020
  33. Մաթեմատիկա 30.09.2020
  34. Մաթեմատիկա 29.09.2020
  35. Մաթեմատիկա 28.09.2020
  36. Մաթեմատիկա 24.09.2020
  37. Մաթեմատիկա 23.09.2020
  38. Մաթեմատիկա 22.09.2020
  39. Մաթեմատիկա 17.09.2020.
  40. Մաթեմատիկա 16.09.2020
  41. Մաթեմատիկա 15.09.2020
  42. Մաթեմատիկա 07.09.2020
  43. Մաթեմատիկա 01.09.2020
  44. Մաթեմատիկական նախագիծ
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 23.09.2020

60. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

բ) 2539+724×7=7607

25300-7000:8+3494=27919

4078×7-204:6+777:3=27581

61. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=525:

բ) 7xa-4068:9=7×525-4068:9=3223

7xa+a:5-3780=7×525+525:5-3780=0

63. Արտահայտի՛ր նշված միավորներով:

բ) 7ր 14վ= 434վ

8ժ 35ր=515ր

6օր 12ժ=156ժ

9տարի 10ամիս=118 ամիս

12դար 64տարի=1264տարի

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12.10.2020

162. Հաշվի՛ր՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:

ա)700+630+70=700+(70+630)=1400

120+800+200+40=(800+200)+120+40=1160

5440+60+493+7=(493+7)+(5440+60)=500+5500=6000

163. Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից:

ա)3սմ 3մմ, 1սմ  7մմ, 2սմ  8մմ,  3սմ  2մմ:                                                    

                                        Լուծում

P=(3սմ 3մմ+1սմ 7մմ)+(2սմ 8մմ+3սմ 2մմ)=5սմ + 6սմ=11սմ

Պատ.՝  P=11սմ

164. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

ա)45342 : 6×7 – (56452 – 4084) : 8 – 46253=100

  1. 56452-4084=52368
  2. 45342:6=7557
  3. 7557×7=52899
  4. 52368:8=6546
  5. 52899-6546=46353
  6. 46353-46253=100

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.10.2020

147. Համեմատի՛ր:

ա) 387 < 4589

22024 < 22316

653214 > 652231

35647 = 35647

149. Թվերը դասավորի՛ր նվազման կարգով:

ա) 55432, 6875, 436, 55429, 6869, 412, 99, 222222, 8.

222222, 55432, 55429, 6875, 6869, 436, 412, 99, 8.

151. ա) 4 արկղ չիրը հավասար զանգվածներով կարելի է տեղավորել 50 տուփի մեջ: Կտեղավորվի՞ արդյոք 80 կգ չիրը 35 այդպիսի տուփերի մեջ, եթե մեկ արկղ չրի զանգվածը 25կգ է:

Լուծում

1)4×25=100կգ չիր (50 տուփի մեջ)

2)100:50=2կգ չիր (1 տուփի մեջ)

3) 35×2=70կգ չիր (35 տուփի մեջ)

Պատ.՝ Չի տեղավորվի, որովհետև չիրը 10 կգ կավելանա:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.10.2020

134. Դի՛ր փակագծերն այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

 ա) 840+200-(280-80)=840 

550-(370-400:20)=200 

140. Արտագրի՛ր և լրացրու՛ բաց թողած թվերն ու թվանշանները: 

բ) 2×10000+3×100+8×10=20380 

146. ա) Հաշվի՛ր BC հատվածի երկարությունը՝ գիտենալով, որ AD=31 մմ, AB=12 մմ, CD=7 մմ:

                                         A            B                     C                  D           a 

                                                                Լուծում 

1)BC+CD=12+7=19մմ (BD) 

2) AD-BD=31-19=12մմ (BC) 

Պատ.՝ BC=12 մմ: 

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.10.2020

36. Հաշվի՛ր:  

ա) 2184:7+3215×6=19602                        8540:70+242×60=14642

  1. 2184:7=312                          1.   8540:70=122         
  2. 3215×6=19290                    2.   242×60=14520                            
  3. 19290+312=19602             3. 14520+122=14642                                 

46. Տրված թվերից առաջ և հետո, ըստ օրինաչափության, գրի՛ր մեկական թիվ:

ա) 3348; 3458; 3568; 3678; 3788    

բ) 3848; 3647; 3446; 3245; 3044

48. Արտահայտի՛ր

բ) սանտիմետրերով

5 մ=500սմ

35 դմ=350 սմ

25մ  7սմ=2507սմ

4մ 5դմ 6սմ=456սմ

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.12.2020

364. Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ բաժանելին:

ա) … : 7=1384 

1384×7=9688 

Ստ. 9688:7=1384 

… : 23=782 

782×23=17986 

Ստ. 17986:23=782 

365.

գ) Երկու թվերի գումարը 453 է: Գումարելիներից մեկը 39-ն է: Գտի՛ր մյուս գումարելին և կազմի՛ր հավասարություն:

A+B=453 

B=453-39=414 

Ստ. 414+39=453 

դ) Երկու թվերի տարբերությունը 318 է: Նվազելին 1000-ն է: Գտի՛ր հանելին և կազմի՛ր հավասարություն:

A-B=318 

B=1000-318=682 

Ստ. 1000-682=318