Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.12.2020

360.

Կա-11 լ ջուր

Դատարկ-4լ  և  3լ  դույլ

Առանձնացնել-6լ

Լուծում

  1. 11-4=7լ
  2. 7-4=3լ

Ա) Մնաց  4լ,  որը  թափում  ենք

3լ  լցնում ենք մեծ դույլի մեջ

4լ-ից 3-ը լցնում ենք դույլի մեջ

Այդ 3լ-լցնում ենք մեծ դույլի մեջ՝ 6լ:

Բ) Կա 11լ ջուր

 Դատարկ-4լ  և  3լ  դույլ

Առանձնացնել-10լ

Լուծում

11լ-ից դատարկել 4լ-կմնա  7լ

4լ-ից  դատարկում  ենք  3լ, որը  ավելացնում   ենք 7լ-ին: Կստանանք 10լ ջուր.

361. Կազմի՛ր արտահայտություն՝ օգտագործելով փակագծեր և թվաբանական բոլոր գործողությունները, որի արժեքը լինի 500:

300+(400-100):3×2=500

 (1000+300)x3:2-1450=500

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 02.12.2020

352. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե. a=3225, b=225, c=25:

ա) a-b+c=2976 

3225-225+25=3025 

բ) a-(b-c)=3025 

3225-(225-25)=3025 

գ) a-(b+c)=2995 

3225-(225+25)=2975 

353. Հետևելով օրինակին՝ կարդա՛ անհավասարությունը:

ա)224+400>400=624>400 

400<224+400=400<624

224 և 400 թվերի գումարը մեծ է 400-ից:

400-ը փոքր է 224 և 400 թվերի գումարից:

բ) 400-200<400+200=200<600 

400+200>400-200=600>200 

400 և 200 թվերի տարբերությունը փոքր է 400 և 200 թվերի գումարից:

400 և 200 թվերի գումարը մեծ է 400 և 200 թվերի տարբերությունից:

գ) 40×2<40×10=80<400 

40×10>40×2=400>80 

40 և 2 թվերի արտադրյալը փոքր է 40 և 10 թվերի արտադրյալից:

40 և 10 թվերի արտադրյալը մեծ է 40 և 2 թվերի արտադրյալից:

354. Գրի՛ր այն հնգանիշ թիվը, որի՝

ա) միավորը 3 է, հազարավորը՝ 0, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 5,

50553 

բ) տասնավորը 1 է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4:

42414 

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.12.2020

356. ա) 

Զբոսաշրջիկը քաղաքից դուրս եկավ ժամը 8:25-ին 

Գյուղ հասավ ժամը 14:40-ին 

–––––––––––––––––––––––––– 

Որքա՞ն ժամանակում անցավ-? 

Լուծում 

14:40-8:25=6ժ 15ր 

Պատ.՝ 6ժ 15ր  

357 ա) 

Ծորակից 6 րոպեում 12լ ջուր է հոսում 

_________________________________ 

Որքա՞ն լիտր ջուր է լցվում 40 րոպեում-? 

Լուծում 

12:6=2լ ջուր (1 րոպեում) 

40×2=80լ ջուր (40 րոպեում) 

Պատ.՝ 80լ ջուր 

358. ա) 

Եթե Կարենն իր ունեցած գումարից ծախսեր 80 դրամ, ապա նրա մոտ կմնար այնքան գումար, որքան ունի Հայկը: Հաշվի՛ր, թե նրանցից յուրաքանչյուրը որքան գումար ունի, եթե նրանք միասին ունեն 1400 դրամ:  

Լուծում 

1)1400-80=1320 դրամ  

2)1320:2=660դրամ (Հայկի գումարը) 

3)660+80=740 դրամ (Կարենի գումարը) 

Կամ 1400-660=740 դրամ 

Պատ.՝ 660 դրամ և 740 դրամ 

Рубрика: Հայոց լեզու 9

06.12.2020 «Լուցկիներով աղջիկը»

18051370_org_match01-1

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք:

Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Հանս Քրիստիան Անդերսեն

Առաջադրանքներ․

  1. Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։

Թանձրանալ –  խտանալ, հաստանալ

Հնամաշ – հին, մաշված քնձռոտ

Նախօրե – նախօրդ օր

Խոպոպներ – խուճուճ մազեր

Ելուստ – տան վերջնամաս

Ցոլք – շողք

Վեհաշուք –  փառահեղ, պերճաշուք:

  1. Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։

Ինձ համար ամենահուզիչ հատվածը պատմվածքի մեջ այն մասն է, երբ աղջիկը ցրտից և սովից մահանում է; Որովհետև փոքրիկ աղջիկը մահացավ և ես դրանից տխրեցի:

  1. Ի՞նչ կփոխեիր պատմվածքի մեջ։ Ինչո՞ւ։

Ես վերջաբանը կփոխեի, կգտնեի մի բարի մարդ, որը այդ փոքրիկ աղջկան կտաներ իր տուն, կպահեր ու կպաշտպաներ ցտից ու սովից: