Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.11.2020

347. Հետևելով Անիի օրինակին՝ գտի՛ր անհայտ արտադրիչը:

ա) … x 5=7385 

7385:5=1477 

Ստ. 1477×5=7385 

70x…=7560 

7560:70=108 

Ստ. 70×108=7560 

32x…=7712 

7712:32=241 

Ստ. 32×241=7712 

349. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

ա) 32x(324-216)+5166:(5423-5381)=3579a 

  1. 5423-5381=42 
  2. 5166:42=123 
  3. 324-216=108 
  4. 108×32=3456 
  5. 3456+123=3579 
Рубрика: բնագիտություն

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.11.2020

337. Օգտվելով քարտեզից և աղյուսակում բերված տվյալներից՝ լրացրու՛ լրացրու աղյուսակի դատարկ վանդակները:

. Ո՞ր քաղաքն է Երևանից ավելի հեռու՝ Բե՞րդը, թե՞ Կապանը:

Պատ.՝ Կապանը:

. Ո՞ր քաղաքն է Դիլիջանից ավելի հեռու՝ Երևա՞նը, թե՞ Բերդը:

Պատ.՝ Երևանը:

Բնակավայր Երևան  Դիլիջան Բերդ Կապան 
Երևան  97 կմ 179 կմ 302 կմ  
Դիլիջան 97 կմ  82 կմ 399 կմ 
Բերդ 179 կմ 82 կմ  251 կմ 
Կապան 302 կմ 399 կմ 251 կմ  

338. ա) 

Հայկը վաճառողին տվեց 5000 դրամ  

Գնեց 25 տետր և 2 օրագիր 

1 տետրն արժե 80 դրամ  

1 օրագիրը – 4 անգամ թանկ 

———————————————————————- 

Որքա՞ն մանրադրամ վերադարձրեց վաճառողը-? 

Լուծում 

  1. 80×4=320 դրամ (1 օրագիրը) 
  2. (25×80)+(2×320)=2000+640=2640 դրամ (տետրերի և օրագրերի գումարը միասին) 
  3. 5000-2640=2360 դրամ (վերադարձրած մանրադրամը) 

Պատ.՝ 2360 դրամ 

339 ա) 

8մ ժապավենից ստացվում է 16 վարդ 

———————————————————————— 

Որքա՞ն ժապավեն է անհրաժեշտ 50 վարդի համար-? 

Լուծում 

  1. 16:8=2(վարդ) 
  2. 50:2=25 մ (ժապավեն) 

Պատ.՝ 25 մ ժապավեն