- Բնազդ- Ենթագիտակցություն, ռեֆլեքս
Թառել- նստել, բարձել, թառ լինել
Խուզարկել- Զննել, պրպտել, քրքրել
Ծերպ- ճեղք, ճեղքվածք, բացվածք, ծակ
Թանձր- Խիտ, թավ, հոծ
Թախանձել- Աղաչել, աղերսել, պաղատել
Զառամել-պառավել, ծերանալ
Գլխիկոր-գլուխը կախ
Աճյուն- Դիակ, դի, մեռել
Վշտահար-սգավոր, վշտոտ
Քրթմնջալ-քթի տակ փնթփնթալ
Ականատես-վկա, հանդիսատես
Պատվանդան-հենարան
Կիսանդրի-կիսարձան, կիսաքանդակ
Ասում են, որ մի ժամանակ Երևան քաղաքում մի որսորդ-բժիշկ է եղել: Նա մի օր ագռավի բնից փոքր ձագ էր բերել իր տուն: Ժամանակ անցավ, ագռավը մեծացավ, փետուրները գորշ գույն դարձան, իսկ ձայնը կոշտացավ: Բժիշկն ու ագռավը ընկերություն էին անում, իրար հետ որսի գնում, ճաշարան գնում: Որսի գնալիս ագռավը պտտվում էր, տեսնում որտեղ լավ որս կար, իր տիրոջը ցույց էր տալիս: Մառախուղի ժամանակ նա կողմնացույցի դեր էր կատարում: Մի անգամ բժիշկը գնացել էր այգու ճաշարան և երկար ժամանակ ուտելու ոչինչ չէր պատվիրում: Նրան մոտենում է իր ընկերը և հարցնում.
— Վաղուց նստած ես, ինչու՞ ոչինչ չես պատվիրում:
— Սպասում եմ իմ ընկերոջը – պատասխանեց բժիշկը:
Հետո բժիշկը տեղից վեր կացավ, մոտեցավ պատուհանին, բացեց և գոռաց.
- Թուխի՛կ, ինձ սոված թողեցիր, ախր քեզ եմ սպասում:
- <<Ղա՜-ղա՜>> — նշանակում է գալիս եմ – գալիս:
Թուխիկը պատուհանից ներս մտավ, թառեց սեղանին և միասին ճաշեցին: Բժիշկն ու ագռավը երջանիկ ապրում էին: Ժամանակն անցնում էր, իսկ բժիշկը ծերանում էր: Բժիշկը մահացավ և նրա աճյունը իջեցրին գերեզմանատան փոսը: Թուխիկը իջել էր փոսը և դուրս չէր գալիս: Բժշկի կինը ձայն տվեց Թուխիկին, որ դուրս գա: Թուխիկը դուրս եկավ փոսից, բայց գերեզմանից չէր հեռանում: Քանդակագործը բժշկի կիսանդրին պատրաստելիս, չէր մոռացել նրա ուսին քանդակել Թուխիկին: Ասում են մի ծեր ագռավ մինչև հիմա էլ տխուր –տրտուն գալիս նստում է բժշկի կիսանդրու գլխին: Դա Թուխիկն է, ով չի մոռանում իր հավատարիմ տիրոջը:
3. ա)<<Բժիշկ-որսորդի որսը>>
բ) <<Փոքրիկ ագռավը>>
գ)<<Բժիշկ-որսորդի և ագռավի ընկերությունը>>
դ)<<Բժշկի մահը>>
ե)<<Հավատարիմ Թուխիկը>>:
- Բժիշկն ու Թուխիկը շատ լավ ընկերություն էին անում, իրար հետ որսի էին գնում, ճաշարան էին գնում: Որսի գնալիս ագռավը պտտվում էր, ուսումնասիրում լեռների անկյունները, տեսնում որտեղ լավ որս կար, նստում էր տիրոջ ուսին և ցույց էր տալիս տեղը: Մառախուղի ժամանակ նա կողմնացույցի դեր էր կատարում:
5. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը – Քաղաքում բոլորը խոսում էին Թուխիկի մասին:
6. Ագռավի հավատարմությունը ավելի լավ արտահայտվում է այն հատվածում, երբ բժշկի աճյունը իջեցնում են փոսը և նա նույնպես իջնում է փոսը:
7. Թուխիկը շատ խելացի էր, հավատարիմ, ուներ գորշ փետուրներ և կոշտ ձայն:
8. Իմ կարծիքով իրական չէ, դա հորինված պատվածք է:
9. <<Իմ սիրելի կենդանին>>
Իմ ամենասիրելի կենդանին պինգվինն է: Պինգվինները ապրում են Անտարկտիդայում, նրանք սնվում են ձկներով: Նրանք զույգերով են ապրում: Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Նրանց մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ, մարմնի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։