Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…
Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։
Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…
- Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը
Խորհրդավոր- Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված
Բացատում- Տեքստի առանձին մասերի միջև, վերնագրերում ու ենթավերնագրերում
Բուրմունք- Բույր, հոտ
Զգեստներ- Մարդու մերկությունը ծածկելուն ծառայող հագնելիք, հագուստ, շոր
Սոսափել- Սոսափ հանել՝ առաջացնել, շնկշնկալ, սվսվալ
Պարծենալ- Գոռոզանալ, պարծենկոտ դառնալ, հպարտանալ
Դալար- Կանաչով պատված՝ ծածկված, նորածիլ, մատղաշ, թարմ
Շքեղ- պերճ, փառահեղ
Բու- Գիշատիչ գիշերային թռչուն շատ խոշոր աչքերով, կեռ կտուցով ու կլոր գլխով
- Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:
փշատերև-փուշ
ընկերություն-ընկեր
տերևակալում-տերև
ծաղկաթերթերով-ծաղիկ
մերկացան-մերկ
սնկեր-սունկ
- Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:
Հագնում
Երբ
Առաջին
Զարդարել
Խնդրում
Ամանորյա
- Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:
- Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
Մշտադալար, փշոտ, կանաչ:
- Ինչով էին գարնանը պարծենում անտառի ծառերը:
Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ:
- Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
Նա խնդրեց բվին իր զարդարանքներից կախել մյուս ծառերին, որպեսզի մյուս ծառերը չտխրեն և իրենք էլ զարդարված լինեն:
- Ընդամենը մեկ բառով ասա
Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը — հրաշալի
Բ. Ինչ գույնի էր — կանաչ
Գ. Ինչ զգացիր — ուրախություն