Рубрика: Աշխարհագրություն

Նոյեմբերի 24-29

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»

Դաս § 21, էջ 62-64 պատմել։

Հայաստանը չնայած տարածքով փոքր է, բայց ունի բնության մեծ բազմազանություն։ Լեռնային ռելիեֆը և կլիմայական տարբեր գոտիները ստեղծում են եզակի բուսական ու կենդանական աշխարհ, որտեղ վտանգված է կամ միայն Հայաստանում հանդիպող է։ Դրանց պահպանելու համար ստեղծվել են պաշտպանված տարածքներ՝ ազգային պարկեր և արգելավայրեր։ Սևանի ազգային պարկը պաշտպանում է լիճն ու նրա էկոհամակարգը, Դիլիջանը՝ անտառները ու դրանց կենդանիներին, Խոսրովի անտառը՝ հին անտառային լանդշաֆտներն ու մշակութային արժեքները։ Բարձրադիր վայրերում գործում են տարածքներ, որոնք պաշտպանում են ջրային ռեսուրսները, անտառները, մարգագետիններն ու հազվադեպ կենդանիներին։ Հայաստանի բուսական աշխարհը շատ հարուստ է, իսկ կենդանական աշխարհում կան բազմաթիվ տեսակներ, որոնց պահպանությունը պետական կարևորություն ունի։

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։

Հատուկ պահպանության տակ վերցված տեղամասերը կարող են լինել ազգա յին պարկ, արգելոց, արգելավայր և բնության հուշարձան: Ազգային պարկը համարվում են այն փակ տարածքները, որտեղ բնակվում են կենդանիներ, հիմնականում կարմիր գրքում գրված կենդանիները։ Արգելոցը իրենից ներկայացնում է տարածք, որը ինչ որ քանակով ջուր է իսկ ինչ որ չափով խոտ, ավազ կամ այլն։ Վայր՝ որոշ տարածություն, որտեղ արգելված է որևէ բույսի, կենդանու, ձկան ևն տնտեսական և արդյունաբերական օգտագործումը, արգելարան կոչվում է արգելավայր։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

ՀՀ-ում կան չորսը ազգային պարկ։ Դրանք են սևանի, դիլիջանի, արփի լճի և արևիկ ազգային պարկերն են։

Սևանի ազգային պարկը պահպանվող տարածք Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։ Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Դիլիջանի ազգային պարկը Դիլիջանի ազգային պարկ, արգելոց Դիլիջանում։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Արփի լճի ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին։ Ազգային պարկն զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։ Ազգային պարկն ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութը աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս)։ Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից։

Արևիկ ազգային պարկը  ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։ Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշաֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։ Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։

3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում գործում է 3՝ Խոսրովի անտառ, Շիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (Հայաստանի տարածքի 1,33%-ը)։

Խոսրովի անտառը պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ։

Շիկահողի արգելոցը գտնվում է  Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում՝ ընդգրկելով Ծավ և Շիկահող լեռնային գոտիների ավազանները։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները։

Էրեբունիի արգելոցը գտնվում է Արարատի մարզում, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Կազմավորվել է 1981 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք։

4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։

Հայաստանում ներկայումս գրանցված և գործում են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հեկտար, որը Հայաստանի տարածքի 3.44%-ն է։

5․ Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

Բնության հուշարձան, բնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է Հայաստանի կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ Բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը և վերջինիս պարտավորությունները։

Հայաստանի բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը (Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը (Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրագդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն։

6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի։

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

Рубрика: Գրականություն 9

Գրականություն

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանստեղծությունը։

2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ, հողանյութ, պարգևել, նորանից, բազուկ, բերկրեցան, դավ։

հաճեցավ — խեղճ

հողանյութ — հողեղեն

պարգևել — ընծայել

Նորանից — նրանիծ

բազուկ — արմունկ

3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։

Գլխավոր հերոսը մանկուց ազատություն էր ուզում ունենալ:

4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։

2. Բնութագրի՛ր Հայկին։

Рубрика: Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝ 222-ա,գ,ե,;223-ա,գ,ե,;224-ա,գ,ե; 225-ա,գ,ե Լրացուցիչ առաջադրանքներ՝222-բ,դ,զ,;223-բ,դ,զ,;224-բ,դ;225-բ,դ

ա․ −∞,​ + ∞

բ․ ​​−∞,​ + ∞

գ․ ​−∞, ​+ ∞

դ․ —

ե․ —

զ․ ​​−∞,​ + ∞

ա․ −∞, ​+ ∞

բ․ −∞,​ + ∞

գ․ −∞,​ + ∞

դ․ −∞,​ + ∞

ե․ −∞, -6 ∪ -6, +∞

զ․ −∞,​ + ∞

ա․ −∞, ​+ ∞

բ․ −∞, ​+ ∞

գ․ —

դ․ −∞, ​+ ∞

ե․ —

զ․ −∞, ​+ ∞

ա․ − 1

բ․ 0.5

գ․ ​​− 2

դ․ 3

ե․ − ∞, ​2.5 ​ ∪ 2․5, +∞

զ․ − ∞, ​-1/3 ​ ∪ -1/3 +∞

Рубрика: Նախագծեր

Սեբաստացիական օրեր.մաթեմատիկական նախագիծ

Մենք այսօր մաթեմաթիկայի ժամանակ գնացինք ծառերը չափելու, բայց ոչ սովորական ձևով, այլ մենք կիրառել ենք նման եռանկյուննիների թեորեմից։ Փոր

Նպատակ՝ ցուցադրել և կիրառել նման եռանկյունների հասկացությունը իրական կյանքում՝ չափելու ծառի բարձրությունը առանց բարձրանալու, փաստացի տվյալներ հավաքելով և արտացոլելով արդյունքները։

Օգտագործված նյութեր՝

  • 1-1,5 մ երկարությամբ երկար ձող
  • մետրաչափ
  • նշումների համար համապատասխան գործիք
  • ֆոտոխցիկ

Ընթացք՝

Վերցրեցինք ձողը և տեղադրեցինք ծառի հարևանությամբ, այնպես որ արևի ճառագայթները նույն անկյան տակ ստվերեն և՛ ծառին, և՛ ձողին: Ծառի ստվերի երկարությունը նշանակեցիքն հծ-ս, իսկ ծառի բարձրությունը հծ։ Ձողի ստվերի երկարությունը նշանակեցինք հձ-ս, իսկ ձողի բարձրությունը հձ։

Ըստ նման եռանկյունների հատկության՝

հծ-սծձ-սձ, որտեղից հեշտությամբ հաշվեցինք ծառի բարձրությունը։

հծ-սծձ-սձ=10.5/?=2.6/1.3

հծձ-սձծ-ս=2.6*1.3/10.5=3.10

Рубрика: Երկրաչապություն

Դասարանական առաջադրանքներ՝ 179;181;182-ա,գ,;183;185 Լրացուցիչ առաջադրանքներ՝ 180;182-բ,դ; 184; 186

ա․ այո

բ․ ոչ

գ․ այո

ա․ այո

բ․ այո

գ․ այո

ա․ այո

բ․ ոչ

գ․ ոչ

դ․ այո

ա․ +

բ․ —

գ․ +

դ․ —

Այո

Ոչ

cos140, cos100, cos50, cos9

sin9, sin160, sin40, sin100

Рубрика: Русский язык

Первая любовь . И.С.Тургенев

Первая любовь . И.С.Тургенев

I-III часть

После ухода гостей хозяин дома предложил каждому рассказать историю своей первой любви. Сергей Николаевич сказал, что настоящей первой любви у него не было. Хозяин тоже признался, что его история проста. Тогда слово передали Владимиру Петровичу, и он решил не рассказывать вслух, а записать всё в тетрадь. Через две недели он принёс запись. В тетради описывалась его юность: Ему было 16 лет. Он жил с родителями летом на даче около Москвы. Родители мало обращали на него внимания, он был предоставлен сам себе и много гулял, мечтал, чувствовал в себе пробуждение юности. Однажды он заметил, что в соседнем флигеле поселилась княгиня Засекина с семьёй. Немного позже он случайно увидел в её саду красивую девушку, окружённую молодыми людьми. Она играла с ними и смеялась. Девушка понравилась ему с первого взгляда, и он сильно смутился, когда она заметила, что он за ней наблюдает. На следующий день он уже думал только о том, как познакомиться. Неожиданно судьба сама дала ему шанс: княгиня Засекина прислала письмо его матери с просьбой о покровительстве и собиралась прийти в гости. Мать попросила Владимира отнести ответ и пригласить княгиню — а это означало, что он сможет увидеть девушку снова.

Рубрика: Հայոց լեզու 9

Դիմավոր բայ

  1.  Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։ 

Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։ 

Դիմավոր — գրած, երազում եմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, լողացող, վերցրել էինք

Անդեմ — համբերենք, կխոսեմ, խաղա, վերցրու, ընտրել

  1. Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։ 

Պարտված-հարակատար

Խմել-վաղակատար

քանդակել-վաղակատար

գրելու-ապակատար

կռվող-ենթակայական

հաղթող-ենթակայական

մտածող-ենթակայական

ընտրող-ենթակայական

աղացած-հարակատար

քնած-հարակատար

թափված-հարակատար

կարդալիս-համակատար

աշխատելիս-համակատար

վազելիս-համակատար

  1. Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

գրել եմ — չեմ գրել

գրել էի — չէի գրել

4․ Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։ 

    Սահմանական եղանակ

    Ըղձական եղանակ

    Ենթադրական եղանակ

    Հարկադրական եղանակ

    Հրամայական եղանակ

    5․ Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

    մտածել եմ — չեմ մտածել

    մտածել էի — չէի մտածել

    6․ Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։ 

    Նստել եմ — չեմ նստել

    նստել էի — չէի նստել

    7․ Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։ 

    Գրեցի — անցյալ կատարյալ — գրեցինք

    Գրեցիր — անցյալ կատարյալ — գրեցիք

    գրեց — անցյալ կատարյալ — գրեցին

    8․ Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։ 

      Գրեմ — կգրեմ — պիտի գրեմ

      գրես — կգրես — պիտի գրես

      գրի — կգրի — պիտի գրի

      գրենք — կգրենք — պիտի գրենք

      գրեք — կգրեք — պիտի գրեք

      գրեն — կգրեն — պիտի գրեն

      Կարդայի — կկարդայի — պիտի կարդայի

      կարդայիր — կկարդայիր — պիտի կարդայիր

      կարդար — կկարդար — պիտի կարդար

      կարդայինք — կկարդայինք — պիտի կարդայինք

      կարդայիք — կկարդաիք — պիտի կարդայիք

      կարդային — կարդային — պիտի կարդային

      1. Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։ 

      Մտածե՛լ

      խոսել

      վազե՛լ

      կարդ՛ալ

      գրե՛լ

      նստե՛լ

      երգե՛լ

      մաքրե՛լ

      զգուշանա՛լ

      1. Կազմի՛ր ուտել բայի համակատար դերբայը։

      ուտել — ուտելիս

      Рубрика: Կենսաբանություն

      Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

      1. Ներկայացնել ինչ են իրենցից ներկայացնում ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

      Ավտոտրոֆ իրենից ներկայացնում է օրգանիզմ, որոնք սնվում են արևի լույսից: Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին: Հետերոտրոֆը իրենից ներկայացնում է օրգանիզմ, որոնք ստանում են էներգիա օրգանական նյութերի քայքայումից: Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները: Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

      2. Ինչ է գլիկոլիզը:

      3. Ներկայացնել ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը:

      4. Քրոմոսոմի կառուցվածք:

      5. Ինչ է կարիոտիպը:

      6. Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ:

      7. Նախակորիզավորների կառուցվածք և առանձնահատկություններ:

      8. Բջջի բաժանում` Միտոզ:

      Рубрика: Պատմ

      Էսսե

      Րաֆֆի «Խենթը»— Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,— խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ի՞նչով կարող ենք պաշտպանվել,— ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….— Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,— կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։…..Նախագահը ասաց.— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։……Խորհուրդը վճռեց նամակ գրել Տեր֊Ղուկասովին, և քառորդ ժամից հետո բերդապահը, պատրաստ նամակը ձեռին, մյուսների հետ դուրս եկավ խորհրդարանից։Թմբուկի թեթև ձայնը հավաքեց զինվորներին բերդի հրապարակի վրա։ Բերդա պահը բարձր ձայնով խոսեց.— Տղե՛րք, ձեզ հայտնի է մեր դրությունը, այդ մասին խոսալը ավելորդ է։ Այժմ մեր հույսը մնացել է աստուծո վրա և նրա հաջողությամբ դրսից գալու օգնության վրա։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Նա այդ նամակը ստացածին պես, կշտապե մեզ ազատելու։ Հիմա ո՞վ կլինի ձեզանից այն քաջը, որ հանձն կառնե կատարել այդ մեծ ծառայությունը, թող մոտենա և ընդունե նամակը։ Ես խոստանում եմ, որ նա կստանա մի այնպիսի պարգև, որը վայել է մի անձնազոհ տղամարդի, որ այսքան բազմության ազատության պատճառ է լինելու։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..— Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։— Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։Այս երիտասարդը Վարդանն էր։

      ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՎ.

      Պարսամյան, Շ. Հարությունյան, Հայ ժողովրդի պատմություն (1801-1978 թթ.), «Լույս» հրատ., Երևան, 1979, 752 էջ:

      Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:

      Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

      1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Ձախ թևում՝ Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը, իսկ աջ թևում՝ Ախալցխա-Արդահան ուղղությամբ, գեներալ Դևելի զորաջոկատը:1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Բայազետի փոքրաթիվ ռուսական կայազորը, հրամանատար Շտոկվիչի գլխավորությամբ և հայ կամավորների օժանդակությամբ, կազմակերպում են բերդի պաշտպանությունը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել հայ մեծանուն պատմավիպասան Րաֆֆու «Խենթը» և ռուս գրող Վ. Պիկուլի «Բայազետ» վեպերում:

      Նախնաբան